Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը դեմենցիա ու տուբերկուլյոզ ունի
Բժիշկները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ 30-ից ավելի ախտանիշներ են ախտորոշել, այդ թվում՝ դեմենցիա և տուբերկուլյոզ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
«Դեռևս վաղ է խոսել ախտորոշումների մասին: Մենք դեռ ստուգման վիճակում ենք: Կան կասկածներ, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ես նկատի ունեմ ենթադրվող դեմենցիան և տուբերկուլյոզը, ինչպես նաև 34 այլ հիվանդությունները»,-ասել է Խաչապուրիձեն: .
Երկուշաբթի ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ ամերիկացի բժիշկները, որոնք օգոստոսից հետազոտում են Վրաստանի նախկին առաջնորդին, նրա մոտ լուրջ հիվանդություններ են ախտորոշվել, ինչը կարող է հանգեցնել քաղաքական գործչի բանտից ազատմանը։
Մայիսի 12-ին Սաակաշվիլիին կալանավայրից տեղափոխել են Թբիլիսիի կլինիկա՝ բուժզննում անցնելու համար։ Ավելի ուշ նախկին նախագահը հայտնել է, որ բժիշկներն իր մոտ հայտնաբերել են ողնաշարի վնասվածք, որը վերացնելու համար վիրահատական միջամտություն է պահանջվել։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դավաճանությունն է համարել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառ
- Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է