Մեր հանրությունը պետք է տեսնի, թե ինչպիսի դիվային և դավադիր ծրագիր է իրականցվում հայ ժողովրդի դեմ. Արծվիկ Մինասյան
«Այս քննարկումների նպատակը հստակ բացահայտելն է իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ձախողման, սահմանադրական մարմինների զավթման հստակ ծրագրավորված մոտեցումները՝ իրենց ազգակործան ծրագրերի իրականացման համար, որը տվյալ դեպքում պայմանավորված է հենց հայոց պետականությանը սպառնացող վտանգներով»,-«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման երկրորդ հատվածը բացելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա տեղեկացրեց, որ հոջորդ շաբաթներին կազմակերպվելու է նաև այլ քննարկումներ, որոնց ժամանակ կդիտարկվեն նաև դատական մարմինների գործունեությանը միջամտելու իշխանության քայլերը:
«Լինելու են առանձին քննարկումներ, փաստերով ներկայացնելու ենք ամբողջը, որպեսզի ժողովուրդն էլ տեսնի, թե ինչպիսի իրավական, հակաքաղաքական մեթոդներով է իրականացվում այս զավթման գործընթացը»,-հայտնեց Մինասյանը և հավելեց, որ առանձին ներկայացումներ կլինեն նաև իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության գործողությունների վրա իշխանության ներազդեցության վերաբերյալ:
Նա ասաց, որ փաստաբանական համակարգի վրա գործադիրի հարձակումներին էլ են անդրադառնալու:
«Ներկայացվելու է ՀՀ զինված ուժերի կազմալուծմանն ուղղված գործողությունները՝ որպես հատուկ նպատակային գործողություններ, նաև 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տանելու գործընթացը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Անդրադարձ կլինի նաև այն մեխանիզմների խեղաթյուրումներին, որոնք այսօր առկա են Ազգային Ժողովում, երբ իշխող քաղաքական մեծամասնությունը ակնհայտ զավթում է միջազգային պառլամենտական սկզբունքով, պետական օրենսդրությամբ ամրագրված հասանելի որոշակի լծակներ, ինչպես է ձևախեղվում պառլամենտական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանի համակարգը, ԿԸՀ-ն, Հաշվեքննիչ պալատը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը»։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հետագա քննարկումներում կանդրադառնան նաև անկախ պետական մարմինների և ՏԻՄ-երի զավթումներին:
«Այսօր մեր նպատակն է ուրվագծի տեսքով ներկայացնել այս ուղղությունները, որպեսզի մեր հանրությունը տեսնի, թե ինչպիսի դիվային և դավադիր ծրագիր է իրականցվում հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց բանախոսը և հավելեց. «Հայ ժողովուրդը՝ իր միասնականությամբ, կարող է չեղարկել իր դեմ իրականացվող գործարքը։ Դրա համար շատ կարևոր է հանրությանը ճիշտ ներկայացնել այս ամենը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իշխանությունները դարձել են ադրբեջանական հանրապետության փաստաբանները.Վարդան Պողոսյան
- 2020թ. պարտությունը հետևանք է ուժերի ոչ ճիշտ գնահատման. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան