Հասարակություն 13:26 09/11/2022 Հայաստան

Անմահացած Իլյա Հակոբյան… «Ուզում եմ մի օր անպայման հասնեմ Շուշի, այնտեղ իմ եղբոր արյունն է թափված»

«Ես Քեզ կարոտի նամակներ եմ գրում ամեն օր, որ գոնե սևազգեստ աշունն իր վտիտ թևերով Քեզ մոտ հասցնի... Ու երբ կարոտիս նամակները Քեզ մի օր գտնեն, չբացես հանկարծ...կպահես Քեզ մոտ… որ երբ գամ Քեզ մոտ՝ միասին բացենք...կարդանք միասին…միասին լացենք...միասին լինենք...»։ Հենց այս տողերով են սկսվելու 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Իլյա Հակոբյանին նվիրված գիրքը, որի հեղինակը Իլյայի քույրն է՝ Հասմիկը։

Իլյան զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշիում։

18-ամյա Իլյա Հակոբյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։  Ծառայության է անցնել Հադրութի N  զորամասում: Կռվել է Հադրութում, Մարտունիում և Շուշիում։

«Պատերազմի հենց առաջին օրն իրենց զորամասի ճաշարանի վրա են կրակել, զոհեր են ունեցել։ Այնուհետև իրենց բարձրացրել են դիրքեր։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան զանգեց մեզ, այնուհետև՝ ութ օր անց։ Ուշ-ուշ էր զանգում։ Երբեք չէր դժգոհում։ Այլ տեսակի մարդ էր։ Լռում էր պատերազմի մասին։ Միայն վերջին օրերին, երբ զանգեց, ասացի՝ լավ է լինելու, ասաց՝ ինչն է լավ լինելու, նահանջում ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Հասմիկ Հակոբյանը։

Վերջին անգամ Իլյայի հետ խոսել են նոյեմբերի 6-ին։

«Երեխաներին ասել են՝ ո՞վ է գնում Շուշին պահի, 31 հոգի առաջ են եկել։ 31 հոգի ինքնակամ գնացել են Շուշին պաշտպանելու։ Սակայն հրամանատարը հենց Շուշիում թողել է երեխաներին ու փախել։

Երեք հրամանատար է ունեցել Իլյան։ Առաջինը պատերազմի առաջին օրերին իբր վիրավորվել է ու տեղափոխվել հոսպիտալ։ Բայց այնքան էլ չեմ հավատում այդ պատմությանը։ Երկրորդ հրամանատարը քաջաբար զոհվել է, իսկ երրորդը երեխաներին թողել է Շուշիում, ինքը փախել։

Մի քանի ամիս առաջ պատահաբար հիվանդանոցում մի վիրավոր զինծառայողի էինք հանդիպել, Իլյային նկարով ճանաչեց։ Պատմեց, որ միասին  Քարին տակում են եղել, ասել է՝ ինչո՞ւ չեք գնում այստեղից, փախեք, տարօրինակ բաներ են կատարվում։ Իլյան ու Հայաստանից երկու զինվոր են եղել, ասել են՝ մեր ընկերները պետք է գան, մեզ հասնեն, չենք կարող մեր ընկերներին թողնել ու դուրս գալ»,- ասում է Հասմիկը։

Շուշիում գազալցակայանի պայթյուն է եղել, Իլյան ուսից վիրավորվել է, սակայն, ինչպես պատմել են ընկերները, ասել է, որ թող ծանր վիրավորներին տեղափոխեն, իսկ ինքը շապիկով վերքը կապել է ու շարունակել կռիվը։

«Գլուխ պահող չէր Իլյան»,- արտասվելով ասում է Հասմիկը։

Նոյեմբերի 9-ից հետո սկսել են փնտրել Իլյային։ Հարազատները չեն մտածել, որ կարող է զոհված լինել։ Սակայն օրեր անց հայրը նրան գտնել է դիահերձարանում։ Կռվել է մինչև վերջ՝ գրպանում պահած ունենալով նռնակ։ Իրենց պաշտպանելու այլ տարբերակ չեն ունեցել, իրենց պաշտպանողներ չեն ունեցել։

Իլյան զոհվել է թշնամու դիպուկահարի հարվածից՝ գլխի հրազենային վիրավորումից։

«Եղբորս և ևս երկու զինվորի գտել էին Շուշիում՝ խաչմերուկում ընկած»,- դժվարությամբ խոսում է Իլյայի քույրը։

Իլյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է: 2008-2017թթ. սովորել է Մաղավուզի Մ.Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում: 2017-2018թթ. Իլյան սովորել է Ստեփանակերտի  Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում: Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն  զինվոր-մարզիկ»: 2019-2020թթ. տեղափոխվել է գյուղ և ավարտել տեղի դպրոցը: Դպրոցում և վարժարանում մասնակցել  է ստեղծագործական, մարզական մրցաշարերին, «Հայ ասպետ» հեռուստանախագծին՝ գրավելով  առաջնակարգ տեղեր և արժանանալով խրախուսանքների ու մեդալների:

2020թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» բաժինը, սակայն այդպես էլ Իլյան երբեք չի նստել ուսանողական աթոռին։ Չի հասցրել…

«Շատ էր սիրում գյուղը։ Նպատակ ուներ՝ համալսարանն ավարտեր, գյուղում երեխաների համար վոլեյբոլի դպրոց բացեր։ Նպատակն այդպես էլ չիրականացավ»,- ասում է Հասմիկը։

Իլյան չի սիրել իր անունը, մշտապես բողոքել է։

«Պապիկիս անունն էր կրում։ Դժգոհում էր, թե ինչու Իլյա, հայկական անուն չի։ Բայց մի օր գալիս է ու ոգևորված ասում, որ ընկեր Բալայանն ասաց՝ հերոսի անուն եմ կրում՝ Իլյա Մուրոմեց։ Ուրախացել էր, որ հերոսի անուն է կրում։

Մայրս էլ պատմում է. մի օր հյուրեր ունեինք և սեղան էր գցել։ Իլյան փոքր էր, իր համար ափսե չէր դրել, մամային մի կողմ է քաշում ու ասում, որ ինքն էլ է մեծ և պիտի մեծերի հետ սեղան նստի»,- պատմում է Հասմիկը, ավելացնում, որ 15 տարեկանից երբայրն աշխատել է։



«Ընկերասեր, արդարամիտ ու անիվ տղա էր։ Բոլորն են դա ասում։ Իր ճիշտը տանում էր մինչև վերջ ու պատերազմի ժամանակ էլ՝ մինչև վերջ գնաց ճշտի, արդարության հետևից»,- նշում է քույրը։

«Դու արդեն պիտի ծառայությունդ ավարտած տուն գայիր, գրկեիր մորդ նկուն ուսերը, նեցուկ դառնայիր բազմաչարչար հորդ, քույրերիդ ու եղբորդ անսահման հրճվանք պատճառեիր… Ցավոք, այսօր անցյալով ենք խոսում քո մասին, կարոտում, ափսոսում ու նաև` հպարտանում: Հիշում ենք քեզ, բոլորս, Իլյա՛, ժպտուն աչքերով, մտահոգ հայացքով, համարձակ, ազնիվ տղա՛: Դասարանում քո նստարանը դեռ ազատ է: Բոլորը գիտեն քո մասին, բոլորին պատմել ենք քո սխրանքների մասին, և նրանք լուռ երկյուղածությամբ նայում ենք քո՛ դասարանի պատից ժպտացող նկարիդ ու հպարտանում, որ հենց քո՛ դասարանում են սովոում:

Դու վերջին նստարանին էիր նստում, որպեսզի արծվենի հայացքիցդ ոչինչ` ոչ մի անարդարություն, անկարգություն չվրիպեր, որպեսզի իսկույն արդարությունն ու կարգը վերականգնեիր` ընկերներիդ դիտողություն անելով, ուսուցիչներին` սխալ, ոչ տեղին արված դիտողությանը արձագանքեիր. «Ընկե՛ր …, բայց նա մեղավոր չէր»: Այսօր քո տեսակը բացառիկ է, Իլյա՛, քեզ նման տղաների պակաս շատ է զգացվում: Հուսանք, որ քո հուշ դարձած կյանքը դաս կլինի մեր սաներին` շարունակելու ձեր կիսատ թողած գործը, իրականացնելու ձեր անկատար մնացած երազանքը` ազատ տեսնելու Արցախը, Շուշիի Ամենափրկչից աղոթելու ձեզ համար»,- Իլյայի դասղեկ Գոհար Հովհաննիսյանի այս տողերը  տեղ կգտնեն նրա մասին պատմող գրքում։

«Գիրքը կարոտի, ցավի ու սիրո մասին է, թե ինչպես կարող է մարդ այդ ցավի մեջ մենակ լինել, սակայն ժամանակի ընթացքում ուժեղ դառնալ, որ այդ ցավից, կարոտից վեր բարձրանալ։ Այս գիրքը գրելով՝ ես կոփվել եմ, հիմա մի քիչ ուժեղ եմ դարձել»,- ասում է Հասմիկը։

Գրքում  կլինեն Իլյա Հակոբյանի մասին ընկերների, բարեկամների հիշողությունները, նրա մասին անդրադարձները։ «Իլյա» վերնագրով գիրքը քույրը ցանկանում է հենց նրա ծննդյան օրը՝ հունվարի 12-ին, հանձնել ընթերցողին։

«Հիմա երբեմն ներքին կռիվ եմ տալիս, մտածում եմ՝ վերջին օրը պետք է հետ կանգներ ու մեզ հասներ։ Բայց հասկանում եմ, որ այդ մինչև վերջ գնալն էլ հենց մեզ համար էր։

Ուզում եմ մի օր անպայման հասնեմ Շուշի, որովհետև այնտեղ իմ եղբոր արյունն է թափված։ Ամեն անգամ, երբ անցնում եմ Շուշիի կողքով, տեսնում թշնամուն, ինձ համար դա երկրորդ պատերազմն է, արդեն հոգու պատերազմ է»,- ասում է անմահացած հերոս Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկը։

ԱՀ նախագահի հրամանագրով Իլյա Խաչատուրի Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Արցախյան պատերազմի վետերանների միությունը նրան արժանացրել է «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալի, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ն՝ «Արցախ» շքանշանի:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}