«Հրապարակ». Ընդամենը 2 տարում մեր հանրությունը հաշտվեց ու մոռացության մատնեց 2020-ին կատարվածը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթղթի կնքման երկրորդ տարին: Ի տարբերություն անցած տարվա, ընդդիմությունն այսօր հանրահավաք-երթ չի անցկացնելու, կսահմանափակվեն դահլիճային քննարկմամբ՝ «Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես ՀՀ անկախության և սահմանադրության իրավաքաղաքական հիմք» թեմայով՝ «Անի գրանդ» հոթելում։
Հանրահավաք-երթ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ազգային ժողովրդական բևեռը՝ ծռերը։ Մի քանի օր է՝ նրանք իրազեկում են հանրահավաքի մասին, սակայն իրազեկումից ակնհայտ է, որ հավաքի թիրախը լինելու է ոչ այնքան ՀՀ իշխանությունը, որքան Ռուսաստանի Դաշնությունը։ Փաստորեն, ընդամենը 2 տարում մեր հանրությունը հաշտվեց ու մոռացության մատնեց 2020-ին կատարվածը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան