Մկրտչյան. Մադրիդի փոխարեն թուրքական Մարդինում հայտնված ռուսների մասին տեղեկությունները կեղծ են
Տուրիստական գործակալության սխալի պատճառով Մադրիդի փոխարեն թուրքական Մարդինում հայտնված ռուսների մասին լուրերը կեղծ են։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ ասել է Ճամփորդական գործակալությունների դաշինքի (ATA) փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։
Նրա խոսքով, նախ՝ Մարդին քաղաքը զբոսաշրջության վայր չէ։ Բացի այդ, Իսպանիա գալու համար անհրաժեշտ է վիզա, որն արվում է ճանփորդությունից առաջ։
«Սա կեղծիք է, մենք պարզեցինք: Դա նույնիսկ հնարավոր չէ: Մարդինի քաղաքապետը որոշել է «փիառվել»»,- շեշտել է Մկրտչյանը։
Նա հիշեցրել է մի պատմություն, երբ 2018 թվականին Դոնի Ռոստովի փոխարեն շվեյցարացի զբոսաշրջիկներ էին եկել Մեծ Ռոստով քաղաք (Յարոսլավլի մարզ) աշխարհի գավաթի խաղարկության համար։
«Բայց այն ժամանակ գոնե մեկ երկիր կար, բայց այստեղ՝ Իսպանիա հասնելու համար, նախ՝ ուղիղ չվերթներ չկան, և այնտեղ տոմսերն արժեն երեք անգամ ավելի թանկ, քան դեպի Թուրքիա ուղղությունը»,- ընդգծել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները