Մասկը վաճառել է Tesla-ի իր բաժնետոմսերի մի մասը գրեթե 4 մլրդ դոլարով
Ձեռնարկատեր Իլոն Մասկը կրկին վաճառել է էլեկտրական մեքենաներ արտադրող «Tesla»-ում իր մասնաբաժնի մի մասը՝ ընդհանուր առմամբ մոտ 4 մլրդ դոլարով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ձեռնարկատերը նոյեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում՝ «Twitter» ընկերության գնումից մեկ շաբաթ անց, վաճառել է Tesla-ի 19,5 մլն բաժնետոմս՝ ընդհանուր 3,95 մլրդ դոլարի չափով: Ինչպես նշում է պարբերականը, այս տարի Մասկը վաճառել է Tesla-ի բաժնետոմսերը՝ ընդհանուր առմամբ 19 մլրդ դոլարով:
Նոյեմբերի սկզբից բորսայում Tesla-ի արժեթղթերի գինը մեկ բաժնետոմսի դիմաց 227 դոլարից նվազել է մինչև 191 դոլար։ Ինչպես նշում է Reuters-ը, ներդրողները մտավախություն ունեն, որ Twitter-ի ձեռքբերումից հետո սեփականատերը բավարար ուշադրություն չի դարձնում էլեկտրական մեքենաների ոլորտում իր բիզնեսին, մինչդեռ մրցակցությունն այս հատվածում աճում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան