Meta-ն կրճատում է աշխատակիցների 13 տոկոսին
Meta-ն, որ Facebook, Instagram սոցցանցերի ու WhatsApp հավելվածի սեփականատերն է, տեղեկացրել է, որ իր աշխատակիցների 13 տոկոսին պատրաստվում է ազատել աշխատանքից։
Ընդհանուր առմամբ, առանց աշխատանքի է մնալու 11 հազար մարդ, ընկերությունն ունի 87 հազար աշխատակից։ Այս մասին գրում է BBC-ն։
Meta-ի գործադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ կրճատումները «ամենադժվար փոփոխություններից էին, որ մենք արել ենք Մետայի պատմության մեջ»:
Կրճատումների մասին լուրը հետևեց Twitter-ի ու այլ տեխնոլոգիական ընկերությունների լայնածավալ կրճատումներին։
«Ես գիտեմ, որ սա դժվար է բոլորի համար, և ես ցավում եմ հատկապես տուժածների համար», - գրել է նա հայտարարության մեջ:
Ցուկերբերգը մեղադրեց աճի հսկայական երկարաժամկետ ակնկալիքները՝ հիմնված համաճարակի ընթացքում ընկերության եկամուտների աճի վրա:
«Շատերը կանխատեսում էին, որ սա մշտական կլինի, ես նույնպես որոշում կայացրեցի զգալիորեն ավելացնել մեր ներդրումները»,-նշել է նա՝ ընդունելով իր սխալը։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը
- Ամբողջ աշխարհում օրական 1,96 մլրդ մարդ օգտվում է Meta-ի հարթակներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին