Ըստ exit poll-ի՝ ԱՄՆ ընտրողների ավելի քան 70%-ը դժգոհ է Բայդենի նախագահությունից
ԱՄՆ-ի այս տարվա միջանկյալ ընտրությունների ընտրողները հիմնականում դժգոհ են երկրի վիճակից և բացասական տեսակետներ ունեն Ջո Բայդենի նախագահության վերաբերյալ: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է CNN-ը՝ ներկայացնելով exit poll-ի արդյունքները:
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 39%-ը գոհ չէ գործող նախագահի աշխատանքից, ևս 34%-ը զայրացած են։
Ընդ որում, միայն 20%-ն է գոհ Բայդենի նախագահությունից, 5%-ը՝ ոգևորված։
Նշվում է, որ այս տարվա ընտրություններում Բայդենի վարկանիշը մոտ 45% է:
Դեմ է հարցվածների 54%-ը։
Ըստ exit poll-ի տվյալների՝ հիմնական խնդիրներից հարցվածներն առանձնացրել են գնաճի բարձր մակարդակը, երկրորդ տեղում աբորտների արգելքն է։
Ընտրողների միայն մոտ մեկ քառորդն է դրական գնահատել ԱՄՆ-ի տնտեսության ներկա վիճակը։
Հարցվածների մոտավորապես երեք քառորդը կարծում էր, որ տնտեսական վիճակը վատ է, իսկ 10-ից 4-ը լիովին վատ է համարել:
Հեռուստաալիքը հայտնում է, որ, ըստ նախնական տվյալների, այս միջանկյալ ընտրություններում ընտրողների տարիքն ավելի մեծ է, քան 2018թ.
Ընտրություններում ընտրողների միայն մեկ տասներորդն էր մինչև 30 տարեկան, մինչդեռ մոտ մեկ երրորդը 65 և ավելի տարեկան էր:
Ընդ որում, հարցվածների մոտ 34%-ն իրեն ներկայացրել է որպես դեմոկրատ, իսկ մոտ 35%-ը՝ հանրապետական։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմում՝ տեսնելով «սև» առարկա
- Ամերիկացիների կեսից ավելին դեմ է Ջո Բայդենի թեկնածությանը նախագահական երկրորդ ժամկետի համար
- Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան