Գերհամակարգիչը մինչև 2050 թ-ը մարդկային քաղաքակրթության ավարտ է կանխատեսել
World One գերհամակարգիչը, որը նախատեսված է քաղաքակրթական օրինաչափությունների կանխատեսման համար, որոշել է մարդկության ոչնչացման ժամկետը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական The Daily Star պարբերականը։
1970-ականներին Հռոմեական ակումբի կողմից պատվերով ստեղծված մեքենայի հաշվարկների համաձայն՝ քաղաքակրթության փլուզումը տեղի կունենա 2050 թվականին: Աշխարհի վերջի պատճառը լինելու է մարդկանց գործունեությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի աղտոտումը և դրա բացասական հետևանքները։
«Մոտավորապես 2040-2050 թվականներին քաղաքակիրթ կյանքը, ինչպես մենք գիտենք այս մոլորակի վրա, կդադարի գոյություն ունենալ», - ասվում է կանխատեսման մեջ: Նույնիսկ «էկոլոգիապես մաքուր» մեքենաների լիարժեք անցումը և ծնելիության խիստ վերահսկողությունը չեն շտկելու իրավիճակը դեպի լավը:
«The Daily Star»-ը նաև հիշեցնում է՝ World One-ի 2020 թվականի կանխատեսումը պնդում էր, որ մոլորակի վիճակը կլինի «խիստ կրիտիկական»։