Քաղաքական 11:36 09/11/2022 Հայաստան

«Ամոթի երկու տարի», «Ռևանշ լինելու է»

2020-ի նոյեմբերի 9-ին 44 օր տևած արցախյան երրորդ պատերազմն ավարտվեց Հայաստանի համար ծանր զիջումներով, ահռելի կորուստներով, ամոթալի պարտությամբ։

Պատերազմի ավարտից երկու տարի անց շատերը չեն համակերպվում պատերազմի հետևանքներին, պարտության տարած իշխանության վերընտրվելուն, շարունակվող մահերին, զիջումներին, հայրենիքի կորստին։

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթի ստորագրման երկրորդ տարելիցի օրը մարդիկ իրենց զգացածի, ապրածի, նպատակների մասին պատմել են սոցիալական ցանցերում։

Հայտնի պրոդյուսեր  Ռուբեն Մխիթարյանը գրում է

«Ամոթի 2 տարի... Ողբի 2 տարի... Կորստի 2 տարի... Դավաճանությունների 2 տարի... Սանձարձակության 2 տարի... Ստի 2 տարի... Չվերջացող 2020 թվականի նոյեմբերի 9-ը...»-

Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Փարսադանյանը գրում է. 

«2 տարի ա կենդանիները մահացածներին ու նահատակվածներին երանի են տալիս»։

Հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը գրում է.
«Տիգրան Խանումյան,
Տիկո, անմահացած իմ հերոս։ 09.11.2020
Հայրենիք, Շուշի և հաղթանակներ ենք պարտք քեզ և բոլոր մեր անմահացած տղաներին»։

Վահագն Մխոյանը գրում է. 

«2009թ․ բրիտանացիք ստեղծել են մի հատ կայք, որտեղ հավաքել են 100-ամյա պատերազմում մասնակցած անգլիացի զինվորների անունները։ Ընդհանուր մոտ 250.000 անուն։Սրանից 5-6 հարյուր տարի առաջ Անգլիայի համար կռված 250.000 հոգու անուն մարդիկ գիտեն։ Սրանից 2 տարի առաջ Հայաստանի համար կյանք տված 5.000 հոգու անուն մենք մինչև հիմա չգիտենք, որովհետև Նիկոլը գաղտնի ա պահում»։

Հրաչուհի Միրզոյանը գրում է. «Եթե երկու տարի առաջ չլիներ այն, ինչը կյանքը բաժանում է առաջ ու հետոյի, ես այսօր իմ հերթական մասնագիտական տոնը կնշեի` հանրային կապերի մասնագետի օրը Հայաստանում։ Բայց ոչ տոն է մնացել, ոչ էլ ուրախանալու, մասնագիտական ձեռքբերումները նշելու ունակություն։

Որովհետև պատերազմը չի վերջացել...»։

«Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը գրում է. 

«Երկու տարի...
Նվաստացման, արժեզրկման, պարտության և ինքնամոռացության երկու տարի։
Շատ ենք թուլացել, այդքան շատ, որ միակ «զենքը» անիծելն է մնացել»։

Հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է

«Նոյեմբերի 9.  Իրականում ես հենց այս օրը վերջնականապես կորցրի քեզ, Մեն.... կորցրի քո հաղթանակը, կորցրի քո կյանքի գինը..... այս օրը ես ինքս ինձ անիծեցի, որ այդքան դաժան եմ խաբվել, որ ինքս եմ քեզ արթնացրել ու ասել. «Պատերազմ է, վեր կաց, Մեն», որ իմ կամքով քեզ դավադիր մահվան եմ ուղարկել, առանց հիշելու, որ առաջին իսկ օրից կասկածել եմ այս իշխանությանը, առանց հասկանալու, որ արծրուն հաղթանակաբերը հայրենավաճառների թակարդադիրն է, ու որ ամեն ինչ շախմատագետը վաղուց էր ծրագրել...
Չներես ինձ, Մեն,
Չներեք մեզ, տղերք.....
Վաղը կգամ ծնկադիր խնդրելու բոլորիցդ, որ չներեք մեզ ու երդվելու, որ վերադարձնելու ենք ձեզնից գողացած հաղթանակը...»։

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի գրառումն ու գրել է.

«Իշխանության համար մարտերը շարունակում է»։

Արթուր Հայրապետյանը Փաշինյանի նույն գրառման մասին այսպես է արտահայտվում

«Շուշին հանձնել էր, բայց դիակների վրա քայլող մարդը շարունակում էր մի ամբողջ ազգի էշի տեղ դնել։
Միայն այս գրառման համար, բավական էր, որ սա ծնկի չգար, ու չմխտռեր իր գոյությամբ Եռաբլուրը.. ու իր արժանի տեղում լիներ։
Ահեղ դատաստան լինելու է։ Ես էլ ողջ եմ լինելու։
Թիքյա-թիքյա լինես.....»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է

«Մենք կորցրել ենք արդեն 2 տարի։ Ամրանալու, սխալները ուղղելու, իրավիճակը փոխելու համար 2 տարի արդեն վատնել ենք։ Իսկ թշնամին՝ ոչ»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամոսնյանը գրում է.

«Ռևանշ լինելու է!!! Բանակը վերականգնվելու է!!! Նոյեմբերի 9-ի էջը թերթելու ենք!!! Ուզեք, թե չուզեք՝ ներքին ու արտաքին թուրքին հաղթելու ենք!!!»։

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, շարունակելով ռևանշի թեման, գրում է.

«2 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ը, իմ կյանքի ամենածանր օրն էր:
2020 թվականի նոյեմբերի 9-ը Ցեղսպանությունից հետո մեր ամենամեծ պարտությունն էր: 100 տարուց ավել մենք այդպիսի մեծ ռազմական պարտություն չէինք ունեցել:
Հիշե՞լ նոյեմբարի 9-ի մասին, թե՞ ոչ:
Իհարկե հիշել, առանց դրա ռևանշ չի լինի: Իսկ մենք ռևանշին այլընտրանք չունենք: Այլընտրանքը որպես պետություն կործանումն է:
Բայց ռևանշը նախ լինում է տնտեսական, արդյունաբերական, մշակույթային, կառավարման որակով, հումանիտար, դեմոգրաֆիական.... հետո ռազմական: Էս դիրքից ռազմական ռևանշը կարող է անիրատեսական թվալ, նախ մեր դիրքն է պետք փոխել:
Ռևանշին այլընտրանք չկա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}