Համավարակը չի նվազեցրել արվեստի գործերի պահանջարկը
Արվեստի գործերի պահանջարկը չի նվազում՝ չնայած հետհամաճարակային մտահոգություններին։ Այս մասին է վկայում UBS-ի և Art Basel-ի 2022-ի զեկույցը։
artguide.com-ի հաղորդմամբ, զեկույցը, որի համար հարցում է անցկացվել արվեստի շուրջ 2700 կոլեկցիոներների շրջանում, ցույց է տալիս, որ 2020-2021 թվականներին արվեստի ներմուծումն ու արտահանումն աճել են համապատասխանաբար 41%-ով և 38%-ով:
Աճել են նաև կոլեկցիոներների ծախսերը՝ աշխատանքների ձեռքբերման համար։ 2022 թվականի առաջին կիսամյակում ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում բնակվող հարուստ կոլեկցիոներների միջին ծախսերը կազմել են 180 000 եվրո՝ 2021-ին և 2020-ին համապատասխանաբար 164 000 դոլար և $100,000 դոլարի համեմատ:
Կոլեկցիոներների 23%-ը կանոնավոր կերպով գնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ աշխատանք, ինչը գրեթե կրկնապատկվում է նախորդ տարվա ցուցանիշից (12%): Հարցվածների մոտ կեսը նշել է, որ հաճախ աշխատանք է գնում առանց անձամբ տեսնելու: Մասնավոր հավաքածուներում գերակշռում են տղամարդկանց աշխատանքները (58%), սակայն կանանց աշխատանքների տեսակարար կշիռը (այժմ՝ 42%) անընդհատ աճում է։ Արվեստի տոնավաճառները նույնպես վերադարձել են 2022 թվականին, քանի որ կոլեկցիոներների 74%-ը գնում է արվեստի տոնավաճառներից (2021-ի 54%-ի համեմատ):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան