Հանձնել քրդերին հանուն ՆԱՏՕ-ին միանալու. ինչի է պատրաստ Շվեդիան դաշինքին միանալու համար
«Անկարայում բանակցություններ են վարվել, որոնք կարող են ազդել Հյուսիսատլանտյան դաշինքի ճակատագրի վրա։ Շվեդիայի վարչապետը մեկնել է Թուրքիա՝ նախագահ Էրդողանին հանդիպելու, որպեսզի թագավարությունը ՆԱՏՕ մտնելու հավանություն ստանա։ Նույն ընթացքին է հետևում Ֆինլանդիան։ Գրեթե բոլոր մասնակից երկրները ցանկանում են ռազմական բլոկում տեսնել և՛ Ստոկհոլմը, և՛ Հելսինկին։ Դրան դեմ է միայն Թուրքիան, որը փորձում է կորզել առավելություններ»,- այս մասին գրում է ntv.ru-ն՝ նշելով, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի այցը թուրքերը որակել են որպես «պատմական հնարավորություն Շվեդիայի համար»։
Այցի նախօրեին թուրքերը շվեդներին ներկայացրել են երկու պայման, որոնք կարող են բավարարել Անկարային. քուրդ ակտիվիստների արտահանձնում, որոնց այստեղ ահաբեկիչներ են համարում և թուրքական զենքի մատակարարման էմբարգոյի վերացում։
«Եթե շվեդները վճռական քայլեր ձեռնարկեն Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար, եթե նրանք վերանայեն պատժամիջոցների հարցը, ներառյալ Թուրքիայի դեմ զենքի էմբարգոն, միգուցե մենք կարողանանք ավարտին հասցնել ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության գործընթացը։ Բայց մինչ այժմ մեզ ոչ մի մարդ չի վերադարձվել ո՛չ Ֆինլանդիայից, ո՛չ Շվեդիայից»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը։
Թուրքիան առայժմ միայն հետևում է սկանդինավցիների պահվածքին։ Շվեդիայում չեն թաքցնում, որ անկեղծորեն ապշած են Անկարայի դիրքորոշումից, որը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու իրենց ցանկությանը։
«ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ դաշինքը հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը: Սակայն Շվեդիայի և Ֆինլանդիայի համար այժմ բաց դռները դեռևս պահվում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից և մուտքի համար բավականին զգալի փրկագին են խնդրում: Բայց Թուրքիայում ընդունված է սակարկել։ Այնպես որ, շվեդներն ու ֆինները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն զիջումների գնալ, որպեսզի թուրքերը գցեն Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գինը:
Ըստ ամենայնի, շվեդներն արդեն կատարել են իրենց բարոյական ընտրությունը։ Վարչապետի Անկարա ժամանելուց առաջ այդ երկրի արտգործնախարարը հայտարարություն է տարածել.
«Շվեդիայի նոր կառավարությունը «հեռացնում է իրեն» քուրդ զինյալներից և կփորձի ստանալ Թուրքիայի համաձայնությունը ՆԱՏՕ-ին միանալու համար»։
Այլ բառերով՝ քրդերը մեզ համար, իհարկե, թանկ են, բայց ՆԱՏՕ-ն ավելի թանկ է»,- գրել է ntv.ru-ն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ. Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները
- Spiegel. Շվեդիան չի ցանկանում կիսվել «Հյուսիսային հոսք» -ում պայթյունի հետաքննության արդյունքներով
- Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են հոկտեմբերին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը
- Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիային չեն հանձնում վերջինիս կողմից հետախուզվող այլախոհներին
- ՆԱՏՕ-ն դեռևս տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան