ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։
«Լավ լուր. Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կրկին մասնակցում են ուղիղ բանակցություններին։
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար։ ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս ուղղությամբ»,- գրել է նա՝ կիսվելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի թվիթով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը ողջունել է Միրզոյանին ու Բայրամովին խիզախության համար
- Վաշինգտոնում կհանդիպեն Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում