«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի անց գործը դոփում է տեղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով քննության երկու տարին, սակայն այդպես էլ չի բացահայտվել, թե ով կամ ովքեր նրան ծեծեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձինք ծեծի էին ենթարկել այն ժամանակվա խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին, որն այնուհետ տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատության ենթարկվել:
Եվ չնայած այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն այդ գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Նրանց պաշտպանները դիմում են նախաքննական մարմնին, որպեսզի այդ մարդիկ արդարացվեն, քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն ԱԱԾ-ի կողմից չի արվում ոչինչ: Մյուս կողմից էլ երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել և բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին, և գործը մինչև օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա