Հասարակություն 19:30 09/11/2022 Հայաստան

Հայկազ Մկրտչյան. Նոյեմբերի 9, հենց այս օրը Հայկայի սիրտը դադարեց բաբախել

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ժպտերես, եռանդուն, կյանքով ու երազանքներով լի Հայկազ Մկրտչյանի սիրտը դադարեց բաբախել երկու տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին։ Մկրտչյանների համար չարաբաստիկ օր է, նրանք կորցրեցին իրենց միակին, խելացի, արդարամիտ, ընկերասեր ու զգայուն որդուն, որի հետ կապված մեծ նպատակներ ունեին ու հավատում էին, որ դրանք կիրականանան։  

«Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»,- քրոջն ասել էր Հայկազը, որը 20 տարեկանում հասցրել էր երկու պատերազմի մասնակցել՝ Տավուշում հուլիսյան մարտերին և 44-օրյա արցախյան պատերազմին։

2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել էր բանակ։ Այդ գիշեր նա գրում է. «Գիշերը գալիս է, ու սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքին: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում։ Ես թուրն եմ մթության մեջ, ես հսկողն եմ, ես վահանն եմ, ով պահպանում է մարդկային թագավորությունը: Ես իմ կյանքն  ու պատիվն եմ տալիս Գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին…»։

Ակտիվ, կենսուրախ, ընկերասեր. այսպես են Հայկազին բնութագրում ծնողները, որին դեռ մանկուց Հայկա են ասել։

Մայրը՝ Աննա Մկրտչյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է, որ որդին պայքարող տեսակ էր։ Փոքր տարիքից պայքարում էր արդարության համար, չէր հանդուրժում, երբ որևէ մեկին անարդար մեղադրեին, ամեն հարցում ընկերների կողքին էր, իսկ տարբեր չարաճճիությունների ժամանակ առանց մեկ վայրկյան տատանվելու ամեն ինչ իր վրա էր վերցնում։

Այսօր մոր մտքերը խառն են. հիշում է իր փոքրիկ Հայկազին՝ ծնունդից մինչև մանկապարտեզ, դպրոցից համալսարան, նրա կարճ, բայց լեցուն կյանքը։ Շատ էր սիրում գրքեր կարդալ։ Կարդացած գրքերը քննարկում էին ընտանիքում, իսկ բանակում ծառայելու ժամանակ զանգում էր մորն ու պատմում, թե ինչ գիրք է կարդացել։ Վերջինը խոսել էին աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնի «Եւ արձագանքեցին լեռները», «Օդապարուկ թռցնողը» գրքերի մասին։ Մայրը կարոտով է հիշում այդ պահերը ու իր Հայկային, որը սիրում էր կյանքը, իսկ կյանքից առավել՝ հայրենիքը։

Հայկազը սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, հրետանավոր էր։ Վեց ամիս հետո արդեն որպես կրտսեր-սերժանտ տեղափոխվել էր Տավուշ՝ Մեհրաբ։ 2020 թվականին մասնակցել է հուլիսյան մարտերին, որի ժամանակ ադրբեջանական «Յաշմա» ջոկատին են ոչնչացել։ Դպրոց գնալուց առաջ հաճախում էր շախմատի, որն իր տարերքը դարձավ։ Նա ամեն քայլը հաշվարկում էր։ Այդպես էր մանկության, պատանեկության տարիներին, և այդպես շարունակեց նաև բանակում։ Շախմատային գիտելիքները կիրառում էր նաև մարտի դաշտում։ Եւ պատահական չէր , որ նրա գերճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամին մեծ կորուստներ էր ունենում։

Հայկազը հարձակողական ոճի շախմատիստ էր։ Երբ մարզիչը նրան ասել է ոճը փոխի, պաշտպանողականի, նա պատասխանել էր՝ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։ «Պաշտպանվելն իրենը չէր, այդպես էր նաև ռազմի դաշտում»,- նշում է մայրը։ 

Տիկին Աննան պատմում է, որ դեռ 18 տարին չլրացած, որդին ցանկացել է Արցախում ծառայության անցնել. այդ մասին նա նույնիսկ գրել է ռազմական փորձագետներից մեկին։

Մոր խոսքով՝ տղան առողջական որոշ խնդիրներ ուներ, բայց բանակ գնալուց առաջ սկսել է սպորտով զբաղվել, օրական մի քանի ժամ անցկացրել է մարզասրահում։ Հերթական բուժզննման ժամանակ էլ ասել է, որ գրեն՝ ինքն առողջական որևէ խնդիր չունի։

Ծնողների համար Տավուշի հուլիսյան դեպքերից սկսվում է մղձավանջը։ Հայկազն ասել է՝ շատ բան ունի նրանց պատմելու, բայց միայն զորացրվելուց հետո։ Այդպես էլ չիմացան, թե իրենց տղան ինչերի միջով է անցել։ 

Մարտական գործողությունների ժամանակ մի օր զանգահարել է հորն ու ասել. «Պա՛պ, սա կարող է մեր վերջին խոսակցությունը լինի»: Նույն օրը խոսել է նաև ընտանիքի անդամների, ընկերների հետ, կարծես թե, հրաժեշտ էր տալիս։ Սակայն հաջորդ օրը Հայկազն արդեն ոգևորությամբ է խոսել, հպարտացել, որ լավ ջարդ են տվել թշնամուն։

«Մի օր էլ զանգեց, թե դիրքեր ենք բարձրանում։ Ես էլ սրտնեղած ասացի՝ երբ պետք է երկու շաբաթն անցի, որ դիրքերից իջնեք։ Հայկազս խնդրեց, որ այլևս նման բան չասեմ, թե՝ մամ, երբ հետ ես նայում ու տեսնում, թե գյուղը քո հույսով քնում ու արթնանում է, իր կյանքով է ապրում, դրանից առավել մեծ զգացողություն կա՞»,- պատմում է Աննա Մկրտչյանը։ Իհարկե մոր համար ամենալավ զգացողությունը կլիներ որդու պատերազմից վերադառնալը, նորից իր գիրկն առնելը։

Արցախյան պատերազմի սկսվելուց հետո Հայկազն իր տեղը չէր գտնում։ Հոկտեմբերի 14-ին արդեն նրանց տեղափոխել են Արցախ։ Մինչ այդ ծնողներին ասել էր՝ եթե պատերազմը շարունակվի, ապա իրենց ևս կտեղափոխեն։ Մայրը խնդրել է, որ իր կամքով չգնա, բայց հոգու խորքում գիտեր, որ մարտի դաշտ մեկնողների ցանկում որդին առաջինն է լինելու։ Մտերիմ ընկերը, որը համակուրսեցին էր, Հադրութում էր ծառայում, ամեն անգամ ծնողներին հարցրել էր, թե ինչ նորություն ունեն ընկերոջից, ասել էր, եթե Ազատի հետ ինչ-որ բան լինի, ապա ինքնակամ գնալու է պատերազմ։ Ընկերը՝ Ազատ Գևորգյանը, Հայկազից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին է զոհվել, ընկել է Շուշիի մարտերում։  

Պատերազմի ժամանակ ծնողների հետ պայմանավորվել էր՝ գոնե մեկ անգամ պետք է զանգի տուն կամ հաղորդագրություն ուղարկի։ Այդպես էլ անում էր։ Սիրահարվել էր Արցախին, հարազատներին նույնիսկ ասել էր՝ զորացրվելու հետո Արցախում տուն է կառուցելու։

Մոր խոսքով՝ Հայկազը թեև ոգևորվում էր մարտական առաջադրանքը լիարժեք կատարելուց, բայց նրա հեռախոսային զրույցներից, նամակներից պարզ է դառնում՝ որդին անհանգիստ է, հասկանում էր, որ ինչ-որ բան այն չէ։

«Ասում էր՝ եթե չլինի Արցախը, չենք լինի նաև մենք»,- նշում է մայրը։

Ի դեպ, այս մասին Հայկազը նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Կգան, ինչքան ում կուզեն կբռնաբարեն, կտանջեն: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք»։

Հրամանատարները Հայկայի ծնողներին պատմել են, որ 18-20 տարեկան տղաներն այնպես են կռվել, պայքարել, թշնամու թիրախները խոցել, որ պայմանագրայիններն ասել են՝ «խոխեքը օդի մեջ մազ են կտրում»։

Հայկազը եղել է ամենաթեժ կետերում։ Մասնակցել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի,  Ազոխի, Կարմիր Շուկայի և այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին: Վիրավորվել է Կարմիր Շուկայում «Բայրաքթարի» հարվածից։

Վերջին անգամ, ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 29-ին։ Ասել է՝ երեկոյան կզանգի, բայց այլևս նրանից զանգ չեն ստացել։ Հաջորդ օրը նույնպես զանգերն անպատասխան են մնացել, հարազատներն արդեն սկսել են անհանգստանալ, փնտրել տղային։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին Հայկազի 20-ամյակն էր։ Մայրն ընկերներից մեկին հաղորդագրություն է ուղարկել, թե ուզում է որդուն շնորհավորել, բայց այդ տղան էլ չի պատասխանել, իսկ հետո նշել է, թե պարզապես չի կարողացել խոսել նրանց հետ, չի իմացել, թե ինչպես Հայկազի վիրավորվելու լուրը հայտնի։

Հոկտեմբերի 31-ին՝ Հայկազի ծննդյան օրը, ծնողները նրան գտնում են Մուրացանի հոսպիտալում. տղան կոմայի մեջ էր։ Վիրավորումը շատ ծանր էր։ Մորը թույլ չեն տվել տեսնել որդուն, վերակենդանացման բաժանմունքում էր։ Նրանց պարբերաբար ասում են՝ դրական դինամիկա կա, իսկ նոյեմբերի ութին արդեն հուսադրող լուրեր չկային։ Նոյեմբերի 9-ին՝ 12 օր կյանքի համար պայքարելուց հետո, Հայկազի սիրտը կանգ առավ։ Այդ նույն օրը, երբ ստորագրվեց կապիտուլյացիոն պայմանագիրը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}