Մադրիդ մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել են Թուրքիայի Մարդին քաղաք
Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, որ նախկինում ևս նման թյուրիմացություններ եղել են։ Նույն տուրիստական ընկերությունը կրկին նույն սխալ էր թույլ տվել և տուրիստական մի խմբի Մադրիդի փոխարեն սխալմամբ ուղարկել Մարդին։ Վերջիններս ստիպված 3 օր անցկացրել էին թուրքական քաղաքում։
Նշվում է, որ Մարդինը գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգում՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև։ Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից է։