Ոստիկանությունը զբաղվում է նրբերշիկ կերած շների անկմամբ
Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։
Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։