Գործարք եմ տեսնում իշխանությունների և եվրոպական կառույցների միջև. Ռուբեն Մելիքյան
«Շատերը համակերպվել են այն իրողության հետ, որ գործ ունենք իշխանության կողմից սահմանադրական կարևոր արժեքների ոտնահարման հետ »,-«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա պատմական ակնարկով ներկայացրեց իշխանություններից անկախ մարմինների ձևավորման գործընթացը, որի արդյունքում այսօր կան անկախ, ինքնավար մարմինները, որոնց ղեկավարներ որևէ մեկից կախում չպետք է ունենան:
Բանախոսը հայտնեց, որ եթե հասարակությունը պատկերացնի, թե ովքեր են այսօր Հայաստանում ղեկավարում անկախ մարմինները, ապա կտեսնեն ուղիղ աֆիլացիա ՀՀ գործող իշխանությունների հետ:
Նրա խոսքով՝ գործող իշխանության օրոք անկախ կառույցների ղեկավարներ են նշանակվում կա՛մ իշխող կուսակցության անդամներ, կա՛մ իշխանության հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ, որը չի արժանանում եվրոպական կառույցների արձագանքին:
Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ հաճախ այդ կառույցները հակառակն են անում՝ իշխանությունների ակնհայտ խայտառակ գործարքները ոչ միայն չեն քննադատում, այլև գովերգում են:
Համոզմունք հայտնելով, որ երևույթն ուղիղ կապված է Արցախի խնդրի հետ՝ իրավապաշտպանն ասաց. «Երբ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ուղիղ խոսում են այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա դա ուղիղ կապի մեջ է նրանց՝ ձայն չհանելու հետ: Ես այստեղ գործարք եմ տեսնում, երբ իշխանություններն ինչ անում են՝ քննադատության չեն արժանանում, բայց մյուս կողմից էլ չեն արձագանքում այն խայտառակ որոշումներին, որոնք եվրոպական կառույցներն են կայացնում: Այսինքը՝ մարդիկ իրենց իշխանությունը փոխանակում են ազգային արժեքների հետ»:
Նրա խոսքով, այս իրավիճակը բերել է նրան, որ անգամ ԲԴԽ-ում արդեն չեն մտածում, թե ինչպես կարելի է այդ կախվածությունը քողարկել, բայց ՀՀ ինքնավար մարմիններում շատերը հավատում են ինչ-որ խոստումների և սպասում են դրական փոփոխությունների:
Մելիքյանը հիշեցրեց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ ինչպես էին տրվում խոստումներին՝ խայտառակ քարոզչությանը:
«Եթե ես հոկտեմբերի 3-ին Արցախ չայցելեի և իմ աչքով չտեսնեի, թե այնտեղ ինչ է կատարվում, գուցե քարոզչության դոզան ավելի շատ լիներ ինձ մոտ: Քաղցր խոսքերին չպետք է հավատալ: Մարդիկ գալիս ինչ-որ խոստումներ են տալիս, բայց մենք մոռանում ենք, թե այդ մարդիկ որտեղից են եկել, ինչ օրակարգով են եկել: Այն նշանակում է հերթական անգամ կանգնել փոցխի վրա»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հանրությունը պետք է տեսնի, թե ինչպիսի դիվային և դավադիր ծրագիր է իրականցվում հայ ժողովրդի դեմ. Արծվիկ Մինասյան
- Հայաստանի իշխանությունները դարձել են ադրբեջանական հանրապետության փաստաբանները.Վարդան Պողոսյան
- 2020թ. պարտությունը հետևանք է ուժերի ոչ ճիշտ գնահատման. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան