Տնտեսություն 18:30 09/11/2022 Հայաստան

Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճել է՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո

Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, ասվում է «Transparency International-Georgia»-ի զեկույցում և առաջարկներ կատարում կառավարությանը քայլեր ձեռնարկել։ Այս մասին գրում է Jnews-ը։

Կազմակերպությունը զգուշացնում է, որ «ռուսական ապրանքների զգալի աճը, դրամական փոխանցումները և Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում ընկերությունների ստեղծումը մեծացնում են վտանգը, որ Վրաստանը կշահարկվի պատժամիջոցները շրջանցելու համար»։

«Տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ քաղաքացիների մի մասը որոշել է երկարատև ժամանակով մնալ Վրաստանում… Այդ մասին վկայում են ինչպես ընկերությունների գրանցումները, այնպես էլ վրաց-ռուսական սահմանի երկկողմանի հատման (ելումուտի) և Վրաստանի բանկերում 10 հազ. բանկային հաշիվների բացման վիճակագրությունը ՌԴ քաղաքացիների կողմից»,- նշվում է «Transparency International»-ի զեկույցում։

«Քանի որ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ են առաջացրել, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առաջիկա տարիներին, Վրաստանի կախվածության աճը ռուսական տնտեսությունից վտանգավոր է նաև մակրոտնտեսական տեսանկյունից»,- զգուշացնում են կազմակերպության փորձագետները։

Ակնկալվում է, որ ապագայում Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները, զբոսաշրջությունից և առևտրից ստացվող եկամուտները զգալիորեն կնվազեն, ինչը կվնասի կախվածությանը համակերպվող Վրաստանի տնտեսությանը, նշվում է զեկույցի եզրակացույթունների մեջ։

Կառավարությանն ուղղված «TI» առաջարկությունների ցանկում են.

Ակտիվացնել աշխատանքը բոլոր ռազմավարական գործընկերների հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ, որոնց հետ դեռևս չկան նման համաձայնագրեր:

Չտրամադրել սուբսիդիաներ պետական բյուջեից՝ դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր, ռուսական շուկայի հետ աշխատող ձեռնարկություններին:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանում բիզնես գրանցելիս ներդնել լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ՝ պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների հետ կապերը բացառելու նպատակով։

«Transparency International»-ը մեջբերում է թվային տեսքով մի շարք ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս այս տարվա միտումները։ Ըստ այդմ՝

Ռուսական ներմուծման տեսակարար կշիռը 10,2%-ից հասել է 13,1-ի (ամենաբարձր ցուցանիշը վերջին 16 տարվա ընթացքում)։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ներմուծումն աճել է 73%-ով և կազմել 1,2 մլրդ ԱՄՆ դոլար։

Ամենաշատն աճել է վառելիքի ներմուծումը Ռուսաստանից՝ 350%-ով (329 մլն ԱՄՆ դոլար)։ Ներմուծման մեջ ռուսական վառելիքի մասնաբաժինը կազմել է 44%։ Ածխի և կոքսի ներմուծումը եռապատկվել է՝ հասնելով 57 մլն դոլարի:

Վրաստանի կախվածությունը ռուսական ցորենից ու ալյուրից դեռ կրկին բարձր է։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին ռուսական ցորենի և ցորենի ալյուրի մասնաբաժինը Վրաստանի ցորենի և ցորենի ալյուրի ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է 96%։ Վրաստանում սպառվող ցորենի ալյուրի 78%-ը ներկրվում է Ռուսաստանից:

Դեպի Ռուսաստան արտահանման ընդհանուր մասնաբաժնի նվազման ֆոնին մեծացել է Ռուսաստանի Դաշնություն վրացական գինու մատակարարումից կախվածությունը։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստան 109 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գինու արտահանումը կազմել է Վրաստանի գինու ընդհանուր արտահանման 63%-ը:

Էներգիայի մատակարարումներից կախվածությունը բավականին ցածր է։ Չնայած Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման 3.6 անգամ աճին, ռուսական էլեկտրաէներգիան կազմում է Վրաստանի ներքին սպառման միայն 3%-ը։ Ռուսաստանից բնական գազի ներմուծումը նվազել է 32%-ով։ Ռուսական գազի մասնաբաժինը Վրաստանի ներքին սպառման մեջ կազմում է մինչև 7%:

Տարեսկզբից ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը Վրաստան այցելած օտարերկրացիների ընդհանուր թվաքանակում կազմել է 20%՝ նախկինում այն երբեք նման նշագծի չի հասել:
Գարնանը ռուսների զանգվածային միգրացիայի սկսվելուց հետո Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների տեսակարար կշիռն ընդհանուր փոխանցումների մեջ 2021 թվականի 17,5%-ից հասել է 40%-ի։ Մինչեւ մարտ ամիսը Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել միջինը 24 մլն դոլար, գարնան շրջանից՝ միջինը 154 մլն դոլար:

Ընթացիկ տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է մոտ 9500 ռուսական ընկերություն, ինչը 10 անգամ ավելի է, քան ողջ նախորդ տարվա ընթացքում։ Ընդ որում, գրանցումների 97%-ը կազմում է անհատ ձեռնարկատերերի կարգավիճակը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}