Գիտության համաշխարհային օրն է
Ամեն տարի աշխարհում նշվում է գիտության օրը։ Այն կոչված է ընդգծելու գիտության դերը, ինչպես նաև գիտության վերաբերյալ հարցերի լայն քննարկման անհրաժեշտությունը։
Գիտության համաշխարհային օրը, կամուրջներ գցելով հասարակության ու գիտության միջև, նպատակ ունի մարդկանց ապահովել գիտության միտումների մասին, ընդգծել գիտնականների դերը, ինչպես ընլայնել մեր պատկերացումները մեր փխրուն մոլորակի մասին, որը տուն ենք անվանում։
Այս օրը մոբիլիզացնում է բոլոր շահագրգիռ կողմերին գիտության թեմաների շուրջ՝ հանուն խաղաղության ու զարգացման։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն վճռական կերպով կոչ է անում երկրներին՝ միանալ այս տոնը նշելուն՝ կազմակերպելով սեփական միջոցառումները։
«Հիմնարար գիտությունների կիրառումը կենսական նշանակություն ունի բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, էներգետիկ պլանավորման, շրջակա միջավայրի, հաղորդակցության և մշակույթի առաջընթացի համար», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հաստատելով գիտության օրվա հաջորդ օրվա թեման։
Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2021 թվականի գիտական զեկույցի, որն ուսումնասիրել էր 86 երկրներում գիտության ոլորտը, որոշ երկրներ իրենց հետազոտական ծախսերի 10%-ից պակասն են հատկացնում են հիմնարար գիտություններին, իսկ մյուսները՝ ավելի քան 30%-ը։
Միջազագային այս կառույցից հիշեցնում են, մինչդեռ հիմնարար գիտությունների զարգացումը բխում է և զարգացած, և զարգացող երկրների շահերից, քանի որ դրա արդյունքում բարձրանալու է մարդկանց կենսամակարդակը։
Հիշեցնենք, որ այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է «Հիմնարար գիտությունները հանուն կայուն զարգացման»:
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ. Առաջ տարե՛ք Ձեր գաղափարները
- Գիտուժ. Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները
- Գիտության համաշխարհային օրը կնշվի ՀՀ ԳԱԱ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին