Թյուրքական պետությունների գագաթնաժողովից առաջ Սամարղանդի փողոցներում զրահամեքենաներ են հայտնվել
Ուզբեկստանի իշխանությունները, Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) առաջին գագաթնաժողովի կապակցությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկել Սամարղանդում: Այդ քայլի արդյունքներն արդեն տեսանելի են հնագույն քաղաքի երկաթուղային կայարանում, որը հինգշաբթի սակավամարդ էր:
«Քաղաքի մուտքը, այդ թվում՝ երկաթուղով, խիստ սահմանափակ է, մեր կայարանը մի քանի օրով ընդունում է միայն տարանցիկ մարդատար գնացքներ, որոնք հիմնականում Սամարղանդ են բերում գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,-ՏԱՍՍ-ին ասել է կայարանի հերթապահը։
Բացի այդ, երթևեկությունը սահմանափակված է քաղաքի որոշ փողոցներում, ինչն արդեն նկատելի է կայարանամերձ հրապարակում, որտեղ հիմնականում կանգնած են հատուկ այս միջոցառման համար թողարկված համարներանիշներով կառավարական մեքենաներ և ավտոբուսներ ։
Նոյեմբերի 9-ից խաչմերուկների մեծ մասում տեղակայվել են զրահատեխնիկա և ներքին գործերի մարմինների ու ազգային գվարդիայի ուժեղացված ջոկատներ։ Միջոցառումից մի քանի օր առաջ չեղարկվել են Սամարղանդ ժամանող բոլոր ուղևորատար և չարտերային թռիչքները, խստորեն սահմանափակվել է ոչ ռեզիդենտ մեքենաների մուտքը։ Որոշ շրջաններ ամբողջությամբ փակ են երթևեկության համար։