«Ժողովուրդ». ՔՊ ներսում արդարադատության նախարարի թեկնածուի հարցում այլակարծություն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչև հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից:
Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, և ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում:
Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն և տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, և ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչև այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա