Սիմոնյանը Հայաստանի իշխանություններից պահանջել է չֆռռացնել և ուղիղ ասել՝ իրեն արգելե՞լ են մուտք գործել ՀՀ, թե՞ ոչ
«Ռոսիա սեվոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանությունում կոչ է արել Հայաստանի սահմանային ծառայությանը ուղիղ պատասխանել՝ արդյո՞ք արգելված է իր մուտքը ՀՀ։
«Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտված են երկրի ողջ դեղին մամուլում, այնպես որ, մի՛ ֆռռացրեք, ուղիղ ասեք»,-ասել է լրագրողը։
Այսօր Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչանը, ի պատասխան լրատվական գործակալության հարցման, պատասխանել է, որ Սիմոնյանի մուտքը երկիր արգելելու մասին տեղեկությունը «անհնար է փոխանցել, քանի որ պարունակում է անձնական. տվյալներ»։
Նա վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ որի՝ հնարավոր է հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, եթե այն «խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդագրությունների գաղտնիությունը»:
Հոկտեմբերին Սիմոնյանը հայտնել էր, որ իրեն և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունը արգելել է մուտք գործել երկիր։
««Հայկական ժամանակ» թերթը, որը նախկինում կապված էր հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրել էր, որ պատգամավորն հանրապետությունում «այժմ համարվում է պերսոնա նոն գրատա»։ Ինքը՝ Զատուլինը, ասել է, որ նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից, ըստ որի՝ իր ժամանումը երկիր «անցանկալի է համարվում»»,-գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հարակից հրապարակումներ`
- Զատուլինի մուտքն արգելելով արդարացրել են Ադրբեջանի «սև ցուցակը».Արտակ Զաքարյան
- Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելվել է իր մուտքը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները