Քաղաքագետ. Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվելու, որովհետև ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչև Կիև, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սև ծով, նաև երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ և Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդելով իրավիճակի վրա։
Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։
- Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնեցրել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցելու հնարավորությունից։
- Եվրոպան զրկելով ռուսական էժան էներգակիրներից, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։
- Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի ԱՄՆ արդյունաբերությունը։
- Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Ուկրաինայով, Բալթիկ զծովով ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարևոր ցամաքային ուղին։
- Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։
- Թուլացրել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։
Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Պարզ է, որ կա մի սահման, որն ԱՄՆ-ն չի կարելի անցնել միջուկային տերության դեմ գործելով։
Ռուսաստանին կմնա Ուկրաինայի տարածքի մնացած հատվածը, սակայն ռուսական տնտեսությունն ունի ծանր կորուստներ ու վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցնելու։
Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արևելքը և հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Պետք է հասկանալ, թե ինչ պարտիա է խաղարկվելու։ Ռուսաստանը մնում է Կովկասում կարևոր խաղացող, բայց Իրանի ապագա դերն է դեռ պետք հասկանալ։
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատև և բարդ պարտիա է։
Իսկ Ուկրաինան ինչ է լինելու։ Ուկրաինան զոհ է ուրիշի խաղարի մեջ մտնելու ու օգտագործվելու համար։ Կորցնում է որոշ տարածքներ, մտնում է տնտեսական ու բարոյահոգեբանական ետպատերազմյան խորքային ճգնաժամի մեջ, ունի բնակչության մեծ կորուստներ, որոնց մի մասը դեռ շարունակելու է արտագաղթել, մի մասն' ընդմիշտ։ Դա է սեփական շահերը չգիտակցելու ու արտաքին կողմնորոշումներ ունենալու գինը»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է Արևմուտքն արձագանքում Խերսոնից ռուսական զորքի դուրսբերմանը
- Շոյգուն հրաման է տվել Դնեպրի ձախ ափի զորքերը դուրս բերել՝ պաշտպանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան