Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ նաև օկուպացված տարածքներից. Արման Թաթոյան
«Մեր փաստահավաք աշխատանքներն ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանը ներկայում գտնվում է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ՝ պայմանավորված ադրբեջանական ներխուժումներով, նաև նրանց ներկայությամբ մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին»,- ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքների արդյունքները կապված 2022թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ներխուժման հետևանքների և շարունակվող խախտումների հետ։
Նրա խոսքով, առհասարակ ամբողջ ուսումնասիրության ընթացքը վկայում է, որ ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ ճանապարներից, գյուղերի հարևանությունից, նաև օկուպացված տարածքներից։
«Այդ մասին վկայում են նրանց գործողությունները։ Նրանք ակտիվորեն իրականացնում են ամրացման աշխատանքներ, շինարարություն, կառուցում են ճանապարհներ, բունկերներ, տարբեր շինություններ, բնականաբար, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ իրենց հանացավոր գործունեությունն իրականացնելու համար»։
Նա ասաց, որ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ մեր երկրի օկուպացված տարածքներում, ադրբեջանցիները կառուցում են ճանապարհ, այնպես են կառուցում, որը վկայում՝ նաև պատրաստվում են ձմռանը և նրանց կողմից կառուցվող ճանապարհներն ունեն մոտ 10-12 մետր լայնություն։
Ա. Թաթոյանն ընդգծեց, որ խոսքը ոչ միայն վերաբերում է մեր բնակիչների անվտանգությանը, որպես այդպիսին զուտ մարդու իրավունքների խնդիրներին, նաև առավել մեծ մասշտաբի խնդիրների՝ ազգային անվտանգության իրական խնդիրների, որովհտեև նանք գտնվում են այնպիսի վայրերում, որ թիրախի ներքո են Տաթևի ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ նմանատիպ ռազմավարական բնույթի անվտանգության օբյեկտներ։
«Ակնհայտ է, որ այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում կարող է նույնիսկ անգամ աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթը հատկապես ցույց է տալիս, թե որքան մեծ է վտանգը մեր բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։
Արման Թաթոյանն ասաց, որ Սյունիքում, Գեղարքունիքում, մարդիկ չեն կարողանում օգտագործել ոչ միայն այն տարածքները, որոնք ֆիզիկապես Ադրբեջանի վերահսկողության ներքո են, նաև նշանառության ներքո են գտնվում, բնականաբար, անվտանգության լրջագույն խնդիրներ կան։
Արման Թաթոյանը հայտնեց, որ իրենք փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար եղել են Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, իրենց հետ են եղել միջազգային փաստաբաններ, պատմաբաններ, քարտեզագետներ, աշխատանքների ընթացքում իրենց աջակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ, քանի որ հարցեր կան, որոնք անհրաժեշտ են ունենալ մասնագիտական վերլուծություններ և գնահատականներ։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք ադրբեջանցիներին.Արարատ Գրիգորյան
- Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը. Գարեգին Երկրորդը Ջերմուկում է
- Ջերմուկ վերադարձողների թիվն օր-օրի ավելանում է. Փոխքաղաքապետ
- Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
- Սահմանամերձ դարձած Ջերմուկ
- Ջերմուկում զննվել է թշնամու հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը. նախարարություն
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները