Բերդը կին համայնքապետ ունի
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար է ընտրվել Աստղիկ Հակոբյանը։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ քյսօր՝ նոյեմբերի 10-ին համայնքապետարանում կայացել է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի՝ «Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Աստղիկ Հակոբյանը: Նիստին ներկա են եղել ավագանու բոլոր 21 անդամները: Այն վարել է ավագանու ամենատարեց անդամ Համայակ Ադամյանը:
Առաջադրվել է համայնքի ղեկավարի երեք թեկնածու: Կայացել է բաց քվեարկություն, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ.
.«Զորավոր համայնք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Աստղիկ Հակոբյանը ստացել է 11 ձայն:
.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Սուքիասյանը` 8 ձայն:
.«Արժանապատիվ սերունդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն:
Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններում Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։
Հարակից հրապարակումներ`
- Բերդում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու գործով 2 անձ կալանավորվել է
- Բերդում հաղթած թեկնածու. Որոշում եմ կայացրել հրաժարվել ավագանու իմ մանդատից
- Հիմա էլ կալանավորվել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը
- ՔՊ-ն պահանջում է Չարենցավան ու Բերդ համայնքներում վերահաշվարկ իրականացնել
- Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
- ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները