Ադրբեջանի հավակնությունները` սպառնալիք տարածաշրջանի անվտանգության և կայունության համար
«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն՝ տարածաշրջանի անվտանգությանը և կայունության համար»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը»:
Փաշինյանն ասաց, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ:
«Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենն օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և սույն թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձարաձայնում է ՀՀ-ի ինքնիշխան տարածքների մասին ունեցած նկրտումների մասին՝ Հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն այսօր միանգամից 6 ընկերության ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա
- Կառավարությունն այսօր 100 մլն եվրոյի վարկ ներգրավելու որոշում կկայացնի բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան