«Հրապարակ». Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաև ՌԴ-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում նկատել են, որ Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի, խմբակցության հետ վերջին հանդիպմանը նա չի թաքցրել իր ոգևորությունը: Թեև կողմերը համաձայնության չեկան, սակայն Փաշինյանն ասել է, որ կարևորը դա չէ, այլ ստատուս քվոյի պահպանումը և այն, որ ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ստորագրել, տապալողը եղավ Ալիևը:
Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաև ՌԴ-ում. համարում են, որ նա իրենց գծած սցենարով է շարժվում։ Մեզ ասացին նաև, որ Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին։ Չի բացառվում, որ դա կանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ կամ մոտ օրերս՝ այլ առիթով»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին