Ի՞նչ է նկարել Թաթոյանը Շուռնուխի դպրոցի պատուհանից
Կապանի Շուռնուխ գյուղում ադրբեջանցիներն իրենց ապօրինի տեղակայումներում որոշակի փոփոխություններ են արել ու ավելի լավ ամրացել։
Փաստահավաք առաքելության շրջանակում իր տեսածի մասին պատմեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նա մի քանի լուսանկարներ է արել գյուղի դպրոցի պատուհանից։ Դիմացի դիրքի վերահսկողության ներքո է դպրոցը, իսկ դիրքի մոտ սպիտակ մեծ տառերով ադրբեջանական բառ է գրված։
Արևելագիտության ֆակուլտետի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո պարզել են, որ բառը խիստ ազգայնամոլական նշանակություն ունի։
«Այն թարգմանաբար նշանակում է՝ առաջ, հայրենիք։ Սա շատ ազգայնամոլական կոչ է, 1930-ական թվականներին է առաջ եկել, պարունակում է ագրեսիայի, մարտակոչի տարրեր։ Աթաթուրքի ժամանակներից եկող արտահայտություն է, բերել են ու տեղադրել հենց դպրոցի դիմաց։ Երբ դպրոցի մոտ այդ թվով դիրքեր են բերում, տեղադրում, ո՞րն է նպատակը, խաղաղությո՞ւնը»,-ասաց Թաթոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները