Մահացած դեմոկրատները վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
Հոկտեմբերին մահացած երկու դեմոկրատներ վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Փենսիլվանիա և Թենեսի նահանգներում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ Փենսիլվանիայի Դեմոկրատական կուսակցության անդամ Էնթոնի Դելյուկան, ով մահացել է հոկտեմբերի 9-ին 85 տարեկանում, վերընտրվել է ձայների 85 տոկոսով։
Բացի այդ, Թենեսիից Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարբարա Կուպերը, ով մահացել է հոկտեմբերի 25-ին 93 տարեկանում, կարողացել է հաղթել Կոնգրեսի ստորին պալատի ընտրություններում։
Երեքշաբթի ԱՄՆ-ում տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ ։ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին վստահ է, որ ընտրությունների արդյունքներից հետո պալատը կվերադառնա իր կուսակցության վերահսկողությանը։ NBC-ի կանխատեսմամբ՝ Հանրապետական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում կունենա 220 տեղ, Դեմոկրատականը՝ 215։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա