ԱՄՆ-ը հրաժարվում է անօդաչու թռչող սարքերը փոխանցել Ուկրաինային
ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է MQ-1 °C Grey Eagle անօդաչու թռչող սարքերը փոխանցել Ուկրաինային՝ հակամարտության սրման սպառնալիքի պատճառով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցի ժամանակակից անօդաչու սարքեր՝ չնայած Կիևի իշխանությունների խնդրանքին։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ անօդաչու թռչող սարքի մատակարարումը կարող է ազդանշան լինել Կրեմլին այն մասին, որ Պենտագոնը զենք է մատակարարում, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Նաև ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են «Grey Eagle»-ի ստեղծման համար, կգողանան մարտերի ընթացքում:
Սեպտեմբերին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ պաշտպանության նախարարին առաջարկել են անօդաչու սարքեր ուղարկել Ուկրաինա: Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի զինված ուժերին Grey Eagle անօդաչու սարքեր տրամադրելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա