Բայդենն այս անգամ Խերսոնը շփոթել է Իրաքի Ֆալուջա քաղաքի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում են ուկրաինական ճգնաժամը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությանը, Խերսոնը շփոթել է իրաքյան Էլ Ֆալուջա քաղաքի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Այս քաղաքը, որը գտնվում է Եփրատ գետի վրա, Բաղդադից 57 կմ դեպի արևմուտք, հայտնի է դարձել որպես զինված դիմադրության վայր, որտեղ ամերիկյան զորքերը զգալի կորուստներ են կրել։ 2003-2004 թվականներին այն դարձել է զինյալների հենակետը, որոնք պարտիզանական պայքար էին ծավալում օտարերկրյա ռազմական ներկայության դեմ։
Լրագրողներից մեկը նախագահին հարցրել է Ուկրաինայից տարածքային զիջումների հնարավորության մասին։ Բայդենը պատասխանել է, որ դա Կիևի որոշելիքն է։ «Կարծում եմ, որ ենթատեքստն այն է, թե արդյոք ռուսական զորքերը նահանջում են Ֆալուջայից»,- ասել է նա, իսկ հետո ուղղել. «Ես նկատի ունեմ Խերսոնը՝ Խերսոն քաղաքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ exit poll-ի՝ ԱՄՆ ընտրողների ավելի քան 70%-ը դժգոհ է Բայդենի նախագահությունից
- Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմում՝ տեսնելով «սև» առարկա
- Բայդենը հերթական անգամ վրիպել է՝ հայտարարելով, թե նախագահ է դարձել այս ամռանը
- Բայդենը պատվաստվել է չորրորդ անգամ և ամերիկացիներին ևս կոչ արել պատվաստվել COVID-19-ի դեմ
- Բայդենը հերթական անգամ ելույթից հետո շփոթվել է և չի կարողացել հեռանալ բեմից
- Բայդենն խոսել է «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները