Բելգիացի սենատորը կոչ է արել ԵՄ-ին Ռուսաստանի հետ համաձայնության գալ Ուկրաինայի մասնատման շուրջ
Եվրոպան այլևս չի կարող առաջնորդվել «պատերազմ հրահրող» ԱՄՆ-ի կողմից և պետք է վերանայի իր քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է բելգիացի սենատոր Ալեն Դետեքսը՝ «Causeur» ֆրանսիական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Եվրոպայի և եվրոպացիների շահերից ելնելով` մենք պետք է հրաժարվենք Զելենսկու կոշտ դիրքորոշումից, պայմանավորվենք Ռուսաստանի հետ Ուկրաինայի մասնատման հարցում և չեղարկենք պատժամիջոցները։ Սա է փրկության ճանապարհը: Այս փուլում դիվանագիտական լուծումն ավելի լավ է, քան հակամարտության սրումը. որ Սպիտակ տունը խրախուսում է»,- ասել է քաղաքական գործիչը։
Սենատորը հիշեցրել է Պանամական փաստաթղթերը, որոնցում Ուկրաինայի առաջնորդ Զելենսկին հիշատակվում է «օֆշորային սխեմաներ»-ում: Ըստ նրա՝ նման մարդուն պետք է ընկալել ոչ թե որպես արժանի նախագահ, այլ որպես ամերիկյան խամաճիկ, որը տարված է մեծամտությամբ ու մեզ պատերազմի մեջ ներքաշում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա