«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ժողովրդավարության մասին, հերթական անգամ խաբել է հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Ազգային ժողովի շենքի համար, և այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները տարիներ հետո իրականություն չեն դառնում:
Կհիշեք՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիների համար այսուհետ Հայաստանում փակ դռներ չպետք է լինեն, և նրանք կարող են խփել բացել անգամ կառավարության դուռն ու ներս մտնել, որովհետև ժողովուրդն է եկել իշխանության։
«Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում. մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, և Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու», – ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Եվ իսկապես այդ նույն օրերին բացվեցին նաև Բաղրամյան 26-ի դռները, ու մարդիկ սկսեցին զբոսնել նախագահական նստավայրի տարածքում, սկսեցին մտնել խորհրդարանի բակ, սակայն այդ ամենը տևեց ընդամենը մոտ տասը ամիս: Արդեն 2019 թվականի օգոստոս ամսին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները որոշել էին ակցիա անել խորհրդարանի մոտ, այդ օրը նրանց թույլ չտվեցին մտնել ԱԺ բակ, և արդեն պարզվեց, որ ԱԺ դարպասները փակ են: ԱԺ դարպասները հետագայում կոնկրետ ժամերով էին բացում, ապա միանգամից փակվեց, խստացվեց անգամ լրագրողների մուտքը, իսկ հիմա պարզվում է, որ լրացուցիչ անվտանգության աշխատանքներ են կատարվում:
Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ խոսելով ժողովրդավարության մասին, հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի ասյօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա