Կառավարությունն այսօր 100 մլն եվրոյի վարկ ներգրավելու որոշում կկայացնի բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով դրական եզրակացություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրին» հավանություն տալու վերաբերյալ նախագծին:
Փաստաթղթի հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է Հայաստանին վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 100 մլն եվրո միջոցների ստացում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
1.հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
2.պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
3.պետական գնումների համակարգի արդիականացումը,
4.կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
5.կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
6.ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
7.կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Ելնելով վերոգրյալից՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի» նախագծի ստորագրումը համարում ենք նպատակահարմար»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
- Գործադիրը 50 մլն դրամ կհատկացնի ծանր վիրավոր զինծառայողի բուժման համար
- Գործադիրը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց 30 կմ ճանապարհների նորոգման աշխատանքների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան