Կառավարությունն այսօր 10 մլրդ դրամ հատկացրեց ՊՆ-ին շինարարական աշխատանքների համար
Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և վերաբաշխում կատարելու մասին 12 նախագծերից մեկով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրեց 10 մլրդ դրամ:
«Որոշման նախագծով առաջարկվում է 10,000,000.0 հազար դրամի չափով հատկացումներն ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը»,-ասվում է նախագծի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն. Նիկոլ Փաշինյան
- Ադրբեջանի հավակնությունները` սպառնալիք տարածաշրջանի անվտանգության և կայունության համար
- Գործադիրն այսօր միանգամից 6 ընկերության ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա
- Կառավարությունն այսօր 100 մլն եվրոյի վարկ ներգրավելու որոշում կկայացնի բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար