Մակրոնը հայտարարել է, որ պատերազմը վերադառնում է Եվրոպա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատերազմը վերադառնում է Եվրոպայի տարածք, ուստի Փարիզը պետք է ձևակերպի իր ռազմական նպատակները։ Նրա խոսքը մեջբերում Է The Washington Post-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպան այլևս պաշտպանված չէ հրթիռներից և անօդաչու սարքերից։
Քաղաքական գործիչն ասել է, որ կներկայացնի ռազմավարություն, որը գործելու է մինչև տասնամյակի վերջ։ Փաստաթղթում կներկայացվի Ֆրանսիայի պաշտպանական դիրքորոշումը մինչև 2030 թվականը, սակայն բյուջեի մանրամասները չեն նշվելու։
Մակրոնը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի ռազմական դոկտրինը կծառայի ազգի հիմնարար շահերին։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ենթադրում է, որ երկիրը կնպաստի միջուկային զսպմանը։ Բացի այդ, Փարիզը կկարողանա ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ բարձր ինտենսիվությամբ, ինքնուրույն կամ կոալիցիայի կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա