Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց... Մետքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց...Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներց»: Ինչ-որ մասն ասում է «Արցախն ապրում է, կյանքն էլ բնականոն հուն է ընկել», միայն թե չեն ասում ո՞ր Արցախը, այն որ ամբողջական ու հպարտ էր, թե՞ անդամահատված, վիրավոր ու սգացող...
Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից...Ամբողջ ուղերձը «շնորհակալական» խոսք էր հայկական երկու պետությունների ղեկավարներին: Արցախ չի լինում առանց Շուշի, Հադրութ, Բերձոր ու Քարվաճառ...այնտեղ է մնացել մեր քաջորդիների արյունը...
Տխուր, սակայն չհուսալքված, չթուլացած, խենթացած, սակայն հավասարակշռված ու բոլոր հակասական վիճակներով դեպի Հայաստան-Արցախ ամբողջական Հայրենիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան