Քաղաքական 13:05 10/11/2022 Հայաստան

Չարաչար սխալվում են մտածողները, թե խաղաղության օրակարգը ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հայության խաղաղ ոչնչացումն է. Փաշինյան

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով»,-կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը և բացատրեց, որ այն նշանակում է, որ խաղաղապահները Արցախի Հանրապետությունում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն տեղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:

Նրա արձանագրմամբ՝ 2021 թ. նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում ՌԴ խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը:

«Սոչիի երկու հայտարարությունները ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարելով թե Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից, իբր, իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար՝ Փաշինյանն ասաց. «Մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստով: Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան որևէ հիշատակում:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք: 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցության մասին է, իսկ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և նրա  գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի էլ կարող լինել, այլ խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է:
«Ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն բնականաբար չի կարող լինել»,-հավաստիացրեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար:

Փաշինյանն արձանագրեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, որի համատեքստում էլ հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, որը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:

Ընդգծելով, որ այն ակնհայտ է դարձնում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածք հանդիսացող՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն հավելեց.  «Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի կամ որևէ այլ հայտարարության հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»:

Հիշատակելով համաձայնագրերի դրույթները՝ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից:

«Նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք, ուրեմն, այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, սկզբից կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  Հայաստանը ճանապարհների կառուցման պարտավորություն չունի, այլ նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության դեպքում, ինչին Հայաստանը պատրաստ է:

«Համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,-ասաց Փաշինյանը և ամփոփելով խոսքը շեշտեց. «Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, բայց եթե որևէ մեկը մտածում է, թե  խաղաղության օրակարգը ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հայության խաղաղ ոչնչացումն է՝ չարաչար սխալվյում է: Խաղաղության օրակարգը ՀՀ-ի և տարածաշրջանի խաղաղ  զարգացումը և համակեցությունն է, և մենք հասնելու ենք մեր նպատակին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում  Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը ոչ միայն  Հայաստանից չի վախենում, այլև՝ ոչ ոքից, եթե վախեցող լինեին` 44-օրյա պատերազմը չէին սկսի, և, որ  Ադրբեջանի բանակը հիմա ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ։

Ալիևը սակայն ստիպված էր ընդունել, որ հսկայական գումար է ծախսում բանակի վրա, քանի որ Հայաստանից վտանգ են տեսնում։ Նա հպարտացել է, թե այժմ ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները գտնվում են Բաքվի վերահսկողության տակ, և որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ է դա նշանակում՝ պարզաբանելով, որ այդ բարձունքներից դիտակետում են Կապանը, Գորիսը, Սևանա լիճը, ինչպես նաև հայկական զինուժի դիրքերի մեծ մասը։

«Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»,-ասել էր Ալիևը։

Անդրադառնալով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, Ալիևն ասել էր,որ նրանք այնտեղ ժամանակավոր են տեղակայված, և եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս դնի, նոր ողբերգության կբախվի։ Ալիևն կրկին պահանջ էչ ներկայացրել Հայաստանի իշխանություններին` դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից, հակառակ դեպքում սպառնացել, էր Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}