ԱՄՆ-ը երկու միջուկային ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդում են ԶԼՄ-ները
ԱՄՆ-ը միջուկային ռումբ տեղափոխելոի ունակությամբ երկու B-52 ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ ի նշան ուժի ցուցադրման՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակվելու Իրանի ենթադրյալ ծրագրերի ֆոնին: «ՌԻԱ նովոստին» գրել է, որ այդ մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները:
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էր Ռիադը հետախուզական տեղեկություններ է փոխանցել Միացյալ Նահանգների հետ թագավորության թիրախների վրա Իրանի «մոտակա հարձակման» վերաբերյալ: Իր հերթին Politico-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ Թեհրանը նախատեսում է հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա, և հարվածի թիրախ կարող են դառնալ թագավորության էներգետիկ ենթակառուցվածքների թիրախները։
«Մենք չպետք է զարմանանք, որ իրանական պետական մեքենայի մի հատված կա, որը կարծում է, որ այժմ հիանալի ժամանակ է տարածաշրջանում նոր հարձակումներ իրականացնելու համար: Սա այս ռեժիմի մարտավարությունն է... նրանք մեզ շատ են անհանգստացնում»,-ասել է Politico-ի աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը հայտարարել էին, որ Մահսա Ամինիի մահվան պատճառով Իրանում անկարգություններն ու բողոքի ցույցերը ամբողջությամբ ծրագրված և իրականացվել են Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Արևմուտքը կանգնած չէ Իրանում ընթացող անկարգությունների հետևում
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան