Բանակցությունները հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգով են գնում. Փաշինյանի նախկին խորհրդական
Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ոչ արդյունավետ է համարում խաղաղության դարաշրջանի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները: Լրագրողների հետ զրույցում նա իր այդ կարծիքը հիմնավորեց՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը, բոլոր միջնորդների միջև հակասությունները։
«Հասկանում եմ՝ միգուցե կողմերը մեկնում են հանդիպումների, որ լսեն, թե ով ինչ կառաջարկի, որպեսզի կորզեն իրենց համար ամենաշահավետ սկզբունքները, կարգավորումները, բայց այս վիճակը հաշվի առնլով, նաև ռուս խաղաղապահների գործոնը, որոնք, փաստորեն, այսօր ապահովում են Արցախի հայություն անվտանգությունը, կարծում եմ, այս գործընթացը չի կարող արդյունավետ լինել»,- ասաց Ա. Գասպարյանը։
Նա նշեց, որ խաղաղության օրակարգը չի կարող որևէ դրական արդյունք տալ:
Ա. Գասպարյանը նաև այն կարծիքին է, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը. «Երբ որ մեկ փոքր պետություն դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, այդ հարաբերությունների մեջ գոյություն ունի հիերարխիա ու մեծ պետության որոշ շահեր կարող է սպասարկել: Դժբախտաբար, այսօր Հայաստանի ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը, կարծում եմ, սա լուրջ խնդիր է հայ-ռուսական հարաբերություններում»։
Ա. Գասպարյանն ասաց, որ հայ-ռուսական պայմանագրերը նայելու, քննարկելու, վերականգնելու կարիք ունեն, քանի որ այս վիճակը հղի է շատ լուրջ բարդություններով։
Նա նշեց, որ Արցախի կարգավիճակն այս կարգավորման մեջ առանցքային խնդիրներից մեկն է։ Ըստ նրա, եթե Արցախի կարգավիճակի, փախստականների հարցը չի քննարկվում, չի կարող լինել արդյունավետ կարգավորում կամ ինչ-որ առաջընթաց։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդականը հարցադրում արեց, թե ինչպե՞ս կարող է Թուրքիայի հետ այսօր հարաբերությունները բարելավել։
«Այո, գնում են բանակցություններ հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգով։ Ես չեմ տեսնում որևէ հայկական օրակարգ, որը դրվի Թուրքիայի նախագահի կամ ԱԳ նախարարության դիմաց։
Հայաստանի և Թուրքիայի միջև բազմաթիվ հարցեր կան՝ սկսած մեր պատրիարքարանի կարգավիճակով, վերջացրած Հայոց ցեղասպանության ճանաչումով։ Ցեղասպանության մասին պետք է խոսենք Թուրքիայի հետ։ Այլ երկրների հետ խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, ճանաչել են երկրները, բայց հիմնականում ցեղասպանության հարցի քննարկումը պետք է մտցվի հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ»,- ասաց Ա. Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրելի են. Վարուժան Գեղամյան
- Երեկ Նիկոլ Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ճանապարհ. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլ նաև ներքին. Ռուբեն Մելքոնյան
- Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին