Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
Իտալիայում ուկրաինացի փախստականներին հյուրանոցներից տեղափոխում են ճամբարներ՝ քաղաքներից հեռու: Իշխանությունները բացատրում են՝ ավարտվել է պետության հաշվին հյուրանոցներում մնալու վեցամսյա ժամկետը։ Նրանք, ովքեր հրաժարվում են տեղափոխվելուց, չեն ստանա կացարանի համար վճարներ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բոլոր ուկրաինացիներին խնդրել են նոր բնակարաններ փնտրել նաև Գերմանիայում: Իսկ Բուլղարիայում փախստականներն ամեն օր բողոքի ակցիաներ են կազմակերպում առողջարանային գյուղերում։ Սոֆիան, Հռոմի օրինակով, նոյեմբերի 15-ից դադարեցնում է փոխհատուցում վճարել ուկրաինացիներին հյուրընկալած սևծովյան հյուրանոցներին։ Ուկրաինացիներին տեղափոխելու են երկրի կենտրոնում գտնվող պետական ճամբարային վայրեր՝ առանց անվճար սննդի:
Փախստականների նկատմամբ մոտեցումը փոխվում է նաև Մեծ Բրիտանիայում։ Իշխանությունները փորձում են կրճատել ծախսերը՝ բյուջեում բացերը փակելու համար։
Էստոնիան բողոքում է Եվրամիության դավաճանական քայլից։ Բալթյան երկիրը, կառավարության գնահատականների համաձայն, ընդունել է ավելի քան 60 հազար ուկրաինացի փախստականների։ Դրա համար Տալլինը փոխհատուցում էր ակնկալում՝ յուրաքանչյուր հյուրի համար 6 հազար եվրո։ Սակայն Բրյուսելը կտա առավելագույնը 250 եվրո։
Եվրոպայի շատ շրջաններում վատանում են տեղի բնակիչների և ուկրաինացի փախստականների հարաբերությունները։ Իռլանդիայի ոստիկանությունը պարզել է, որ Կիլդար կոմսությունում գտնվող սպորտային կենտրոնը, որը իշխանությունները ցանկանում էին վերածել 350 ուկրաինացիների համար նախատեսված ճամբարի, այրվել է կիրակի օրը հրկիզման հետևանքով։ Մինչ այդ, քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել շենքի մոտ։ Ուկրաինացիների նկատմամբ բռնության և նրանց ունեցվածքին վնաս պատճառելու դեպքեր են գրանցվել նաև Իռլանդիայի այլ շրջաններում։
Լեհաստանում, երկրի ՆԳՆ տվյալներով, ավելի քան 1 միլիոն ուկրաինացի փախստական մտադիր է երկար ժամանակ մնալ։ Կառավարությունը մշակում է կանոններ, որոնք թույլ չեն տա միգրանտներին նպաստ ստանալ և ապրել այլ երկրում: Աշխատող ուկրաինացիներն իրենք են վճարելու պետական ծրագրի շրջանակներում կացարանի համար։
Հարակից հրապարակումներ`
- Bild. Գերմանիայի հյուսիսում անհայտ անձինք այրել են Ուկրաինայից փախստականների համար նախատեսված ապաստարանը
- Daily Mail. Ուկրաինացի փախստականները Բրիտանիայում զանգվածաբար զրկվել են ապաստանից
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
- UNCHR-ը Վրաստանում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացի փախստականներին կհատկացնի 235 լարի
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Հոլանդացիները սկսել են իրենց տներից վտարել ուկրաինացի փախստականներին
- Անգլիայում հարյուրավոր ուկրաինացի փախստականներ մնացել են անօթևան
- Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
- Ուկրաինայի 120 քաղաքացի դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն` փախստականի կարգավիճակ ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին