Էրդողանն հայտարարել է, որ Արևմուտքը «առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա»
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ. «առանց սահմանափակումների հարձակվում է Ռուսաստանի վրա», իսկ Ռուսաստանը, դիմադրում է։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն
«Ռուսաստանը սովորական պետություն չէ, այն հզոր պետություն է։ Իհարկե, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա։ Այս ամենին Ռուսաստանը, իհարկե, դիմադրում է։ Մենք նաև փորձում ենք պարզել, թե ինչպես կարող ենք այստեղից խաղաղության միջանցք բացել… Մենք կարծում ենք, որ դրա համար լավագույն ուղին կարող է լինել երկխոսությունից դեպի խաղաղություն ուղին»,-Ուզբեկստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասաց Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները
- Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել