Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Զելենսկու հետ քննարկել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է բանակցություններ վարել ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ պարզելու Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Թուրքիայի առաջնորդը լրագրողներին ասել է Ուզբեկստանից վերադառնալուն պես։
«Մենք կխոսենք նաև պարոն Զելենսկու հետ և կտեսնենք, թե նրանք ինչ են մտածում, ինչպես են նայում նման դեպքին, մենք, իհարկե, կիմանանք նրանց կարծիքը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ուղիներ է փնտրելու, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրելի են. Վարուժան Գեղամյան
- Էրդողանն հայտարարել է, որ Արևմուտքը «առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա»
- Թուրքիան նախատեսում է կառուցել երկրորդ ատոմակայանը․մանրամասներ Պուտին-Էրդողան հանդիպումից
- «Աէրոֆլոտ»-ը վերսկսում է չվերթները. Ի՞նչ արժե Մոսկվայից Երևան հասնելը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա