Խերսոնից ՌԴ զինված ուժերի հեռանալը կարող է անուղղակի ծուղակ լինել.Ժդանով
Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի գնդապետ և ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովը Vesti.ua-ին մտահոգություն է հայտնել, թե արդյոք Խերսոնի ազատագրումը կհանգեցնի Ուկրաինայում պատերազմի սառեցմանը։
«Իսկապես, այն կարող է ծուղակ լինել, բայց ոչ ուղղակի, այլ անուղղակի։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մեր ռազմական ուժերը իսկապես ստեղծել են պայմաններ, որոնք համապատասխանում են Սուրովիկինի պնդմանը։ Նա Մոսկվայում իր վերջին զեկույցում հայտարարեց, որ գնալով խնդրահարույց է դառնում ՌԴ ԶՈւ-երի աջ ափի խմբավորման պահպանումը։ Զորքերը չկորցնելու համար ռուսական հրամանատարությունը որոշեց նրանց դուրս բերել ձախ ափ։ Դա նրանց հաջողվել է կազմակերպված կերպով անել։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ մեկ շաբաթ առաջ գեներալ Բուդանովը հայտնել էր այնտեղ ՌԴ ԶՈւ 40 հազարանոց խմբավորման մասին։ Բայց այսօր այն մոտ 20 հազ է, ուր գնաց մնացած 20000-ը, անհասկանալի է:
Մենք իսկապես կարող ենք խոսել հակամարտությունը սառեցնելու մասին։ Միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ պայմանավորվածություններ լինեն։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բայց իսկապես ռիսկ կա, որ մեզ կառաջարկեն «Մինսկ-3», կամ ասենք «Ստամբուլ-1», «Վատիկան-1»»։
Հարակից հրապարակումներ`
- Գենիչեսկը դարձել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը
- Խերսոնում սկսվել է բնակչության կազմակերպված տեղափոխումը Դնեպրի ձախ ափ
- Խերսոնի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերը գրավել են 8 բնակավայր
- Խերսոնի մարզը նախապատրաստվում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա