Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը կիսվել է սրտի վիրահատության մանրամասներով
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը հայտնել է սրտի վիրահատությունից հետո իր առողջական վիճակի մասին։ Այս մասին նա խոսել է Prozvezd-ին տված հարցազրույցում։
Կիրկորով ավագը խոստովանել է, որ տառապել է նախասրտերի ֆիբրիլյացիայով։ Կրիտիկական պահերին երաժշտի զարկերակային ճնշումն իջել է մինչև 30-ի։ Նման պահերին երգչի մոտ կարող էր սիրտը կանգնել։ Արվեստագետի խոսքով՝ իր որդին՝ Ֆիլիպը, իմանալով հոր խնդիրների մասին, սկսել է «տագնապ հնչեցնել»։ Նա պնդել է, որ վիրահատություն կատարվի՝ կարդիոստիմուլյատոր տեղադրելու համար։ Մայրաքաղաքի կլինիկաներից մեկում վիրաբուժական միջամտություն է իրականացվել:
«Ինձ առանց անզգայացման են կարդիոստիմուլյատոր տեղադրել, միայն տեղային անզգայացում է արվել: Ես ընդհանրապես ցավ չեմ զգացել։ Միայն մի փոքր սեղմում, երբ սարքը տեղադրվում էր: Ես հիմա կարող եմ քայլել: Իսկ նախկինում ամեն քայլ ինձ մեծ դժվարությամբ էին տալիս, շնչառությունս չէր հերիքում»,-ասել է Կիրկորով ավագը: Ներկա պահին երգիչն իրեն ավելի լավ է զգում։
Հարակից հրապարակումներ`
- «Դու քեզ տեսե՞լ ես հայելու մեջ, անճոռնի». Կիրկորովը վիրավորել է Նարգիզին
- Կիրկորովի համերգը չեղարկելու համար Անապայում հավաքվել է ավելի քան 3000 ստորագրություն
- Կիրկորովի հոբելյանական համերգը կարող է չեղարկվել հանդիսատեսի բացակայության պատճառով