«Հրապարակ». Սիսիանում ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Տեղեկացանք, որ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:
Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է` վերջին շրջանում ո՛չ մարզխորհրդի նիստերին է մասնակցում, ո՛չ մարզային միջոցառումներին: ՔՊ-ն հաջորդ անգամ, ըստ ամենայնի, նրա թեկնածությունը չի առաջադրի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանի կողմից ստեղծվել է «աշխատանքային խումբ», որը փորձում է հավանական փաստաթղթի ստորագրման համար իրավական «հիմքեր» ստեղծել
- «Ժողովուրդ». ՔՊ ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թևածել
- «Հրապարակ». Ինչու կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան