Ղրիմի կամրջով ժամանակավորապես դադարեցվել է մեքենաների շարժը.
Ղրիմի կամրջով մեքենաների տեղաշարժը դադարեցվել է նոյեմբերի 12-ին՝ ժամը 4:00-ից 16:00-ը՝ տեխնոլոգիական աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Կուբանի օպերատիվ շտաբին։
«Աշխատանքները կիրականացվեն նոյեմբերի 12-ին՝ ժամը 04:00-16:00-ը։ Դրա պատճառով ճանապարհային տրանսպորտի տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի»,-նշել են շտաբից։
Հաղորդվում է, որ Կրասնոդարի երկրամասի տրանսպորտի և ճանապարհների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս այս ընթացքում զերծ մնալ ճանապարհորդություններից։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջի պայթյունի մեջ կասկածվող հայկական ընկերության «գրասենյակում» ապրում են ռուս զբոսաշրջիկները
- ՌԴ կառավարությունը նախատեսում է մինչև 2023 թ.հուլիսի 1-ը վերականգնել Ղրիմի կամուրջը
- Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի վերաբերյալ հրապարակումների իսկությունը պարզելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ԱԱԾ
- Ղրիմի կամրջի վրա պայթեցված բեռնատարի բեռի վերաբերյալ ՊԵԿ-ը մանրամասներ է հրապարակել
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում