Մինսկից հայտնել են, որ Կիևը ականապատում է Բելառուսի հետ սահմանը
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն (ՊՍԿ) հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են ականապատել Բելառուսի սահմանին հարող տարածքները։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ուկրաինացի զինվորականները շարունակում են ականապատել Բելառուսի հետ սահմանին հարող տարածքները: Բացի անցակետերի մոտ գտնվող մուտքի ճանապարհների և ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումից, ականներ են տեղադրվել նաև կանաչ սահմանի հարակից հատվածում: Նման մեկ այլ փաստ արձանագրվել էր 2013թ. նոյեմբերի 9-ին»,-այդ մասին ասվում է շաբաթ օրը Բելառուսի սահմանապահ ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները բազմիցս հայտարարել են Ուկրաինայի կողմից սահմանին հնարավոր սադրանքների մասին։ Մասնավորապես, նշվել է, որ ուկրաինացիները հարակից տարածքում ականապատում են ճանապարհներն ու կամուրջները՝ պարեկություն իրականացնելով ուժեղացված ջոկատներով։ Բելառուսի գլխավոր շտաբի տվյալներով՝ մայիսի կեսերին Ուկրաինան Բելառուսի դեմ մոտ 10 հազար զինվոր է կենտրոնացրել Ռովնոյի ուղղությամբ, 6 հազարը՝ Օվրուչի ուղղությամբ, 4,5 հազարը՝ Չեռնիգովի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին
- ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում, Բելառուսում
- Բելառուսում ավելի քան 30 քրգործ են հարուցել գների անհիմն թանկացման փաստերով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա