Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայց է ներկայցարել Կիև նախագահի այցի մասին տեղեկատվության արտահոսքի պատճառով
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը բողոք է ստացել արտաքին գործերի նախարարությունից՝ կապված ԶԼՄ-ներում նախագահ Իգնացիո Կասիսի Ուկրաինա այցի մասին տեղեկատվության արտահոսքի հետ։
«Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ ստացել է բողոք այս հարցով քրեական գործի հարուցման վերաբերյալ: Բողոքը ներկայացվել է Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից ՝ ծառայողական գաղտնիքներ հրապարակելու կասկածանքով»,-«ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Շվեյցարիայի դատախազության մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ բողոքը քննարկելուց հետո դատախազությունը կպարզի՝ արդյոք բողոքը բավարար հիմքեր է պարունակում քրեական գործ հարուցելու համար։
Շվեյցարիայի նախագահը Կիև է ժամանել հոկտեմբերի 20-ին, ինչի մասին նույն օրը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ինչպես գրում է շվեյցարական Le Temps թերթը, այցը գաղտնի է պահվել, ԱԳՆ պաշտոնյաներն այդ մասին իմացել են միայն նախօրեին։ Միաժամանակ ԱԳՆ-ին հայտնի է դարձել, որ Կասիսի երթուղին հայտնի էր շվեյցարական օրաթերթերից մեկին։ Ըստ ԱԳՆ-ի՝ դա կարող էր սպառնալ նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը
- Շվեյցարիան արգելափակել է 6,8 մլրդ դոլարի ռուսական ակտիվները
- «Ժողովուրդ». Ի՞նչ տվեց Հայաստանին Վահագն Խաչատուրյանի և 12-հոգանոց պատվիրակության այցը Շվեյցարիա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա